Հարցազրույց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանի հետ
-Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից մշակված չափորոշիչների «գործընթացը» ի՞նչ փուլում է գտնվում, և շահագրգիռ այլ անձանց կողմից արված առաջարկություններն ընդունվե՞լ են։
-Դժվար է հիշել, թե ում կողմից ինչ առաջարկություններ են արվել, բայց եղել է 21 հոգուց կազմված աշխատանքային հանձնախումբ, որտեղ ներկա են եղել նաև հասարակական 7 կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև ստեղծագործական միությունների, ԳԱԱ-ի, նախարարությունների ներկայացուցիչներ, որոնք անմիջապես առնչություն ունեն ռադիոյի և հեռուստատեսության հետ։ Չափորոշիչները, արդեն վերջնական տեսքի բերված, ընդունվել են Հանրային խորհրդի հանձնաժողովի կողմից և ուղարկվել Արդարադատության նախարարություն։ Դրանք վերջին փոլում են, ընդունվելուց հետո կդրվեն գործողության մեջ՝ որպես ենթաօրենսդրական ակտ, և օգտագործելի կլինեն ինչպես հեռուստաընկերությունների կողմից որպես չափորոշիչ, այնպես էլ վերահսկող մարմնի։
-Կարծիքներ են հնչում, թե հեռուստաընկերություններից ոմանց ռեյտինգի բարձրացման համար են ստեղծվել այդ չափորոշիչները, կամ ոմանց ռեյտինգների իջեցման։
-Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին, բայց դա իրականությանը ոչ միայն չի համապատասխանում, այլ նաև հեռու է։ Ասածս հաստատելու համար ասեմ, որ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներն ունեն չափորոշիչներ։ Զարգացած շատ այլ երկրներ ևս ունեն չափորոշիչներ։ Այնպես որ դա նոր երևույթ չէ և պարտադրված է եղել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 24-րդ կետում։ Օրենքն ընդունելիս այն ժամանակ չէին մտածի, թե երկու տարի հետո որ հեռուստաընկերությունն է հետ ընկնելու, որպեսզի նրան առաջ գցելու համար չափորոշիչներ մշակեին։
-Չափորոշիչներում ասվում է, թե մինչև ժամը 24-ը չի կարելի էրոտիկ բնույթի, գռեհիկ, զազրախոսություն և այլն պարունակող հաղորդումներ ցուցադրել։ Այդպիսի հաղորդումների ցուցադրումը կարելի՞ է իրականացնել ժամը 24-ից հետո։
-Մեր չափորոշիչները վերաբերում են նրան, թե ինչ է կարելի ժամը 24-ից հետո։ Այն, ինչը ցերեկային ժամերին չի կարելի, չի կարելի։ Բայց թե ժամը 24-ից մինչև առավոտյան 6-ն ինչ չափով է կարելի, մենք դրա չափորոշիչներն ենք որոշել։ Համոզված եմ, որ մենք ձեզ հետ միասին մեր ընտանիքներում ցերեկային ժամերին ազատ կարող ենք նստել, հեռուստացույց նայել։
-Ունե՞ք նախընտրած հեռուստաընկերություն։
-Այո՛, ունեմ, բայց որևէ հեռուստաընկերության գովազդը չանելու նպատակով այժմ դրա անունը չեմ տա։ Այդ մասին խոստանում եմ ասել մոտավորապես 1-2 ամիս հետո։
-Իսկ կա՞ հայկական արտադրության հեռուստասերիալ, որ դիտում եք։
-Կա հեռուստասերիալ, որ դիտում եմ։ Բոլոր սերիալները չէ, որ կարելի է դնել և մի մկրատով կտրել։ Խոսքը վերաբերում է գեղարվեստական խոսքին, մեծ մշակույթին, ոչ թե ցածրարժեք ֆիլմեր ստեղծելուն, ինչի հիմնական նպատակը էժան հեռուստադիտող ձեռք բերելն է։ Խոսքն այն մասին է, որ եթե մեր հեռուստաընկերություններն զբաղվում են արտադրությամբ, այսուհետ մտածեն, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն ոչ թե էժան հեռուստադիտող ձեռք բերելու համար ֆիլմեր նկարելու վրա, այլ բարձրարժեք գործերի, որոնք մեր ժողովրդին հոգևոր սնունդ կտան։
Կորյուն Առաքելյան

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը