Լրահոս

25.02.2010 17:15

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ. «Եթե Ադրբեջանը թեկուզ 5 րոպե համոզված լինի, որ պատերազմում հաղթանակի կհասնի, կսկսի այդ պատերազմը»

«7օր»-ի խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը դուրս չգա իրենց հողերից, Հարավային Կովկասում նոր մեծ պատերազմն անխուսափելի է՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանն ասել է.

-Արդեն սովորել ենք այդ հայտարարություններին։ Եթե Ադրբեջանը թեկուզ 5 րոպե համոզված լինի, որ պատերազմում հաղթանակի կհասնի, բոլորդ էլ համոզված եք, որ նա կսկսի այդ պատերազմը։

Ս. Շահսուվարյանը նաև հավելել է, որ Ս. Աբիևի այդ հայտարարությունը հավանաբար ներքին օգտագործման և Ադրբեջանի ժողովրդին ինչ-որ բան ցույց տալու համար է արվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։