Լրահոս

08.12.2010 10:41


Մեդվեդև. «ԵԱՀԿ գագաթնաժողովը ցույց է տվել Կազմակերպության բոլոր թերությունները»

Մեդվեդև. «ԵԱՀԿ գագաթնաժողովը ցույց է տվել Կազմակերպության բոլոր թերությունները»

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել Աստանայում դեկտեմբերի 1-2-ին, ցույց է տվել Կազմակերպության բոլոր թերությունները։

Սրա մասին նա հայտնել է երեքշաբթի Բրյուսելում կայացած Ռուսաստան-Եվրամիություն բարձրաստիճան մամլո ասուլիսի ընթացքում։

«Պետք է անկեղծ խոստովանենք, որ այդ գագաթնաժողովը ցույց է տվել ներկա պահին ԵԱՀԿ-ի ունեցած բոլոր թերությունները և էական որոշումներ կայացնելու գործում նրա որոշակի անկարողությունը»,-հայտարարել է ՌԴ նախագահը։

«Այդ պատճառով մեր խնդիրն է ԵԱՀԿ-ն  օժտել նոր ներուժով, նոր պարունակությամբ, միգուցե՝ հրաժարվել այն կարծրատիպերից, որոնք երբեմն օգտագործվում են այդ կազմակերպության աշխատանքում»,-նշել է նա։

Միևնույն ժամանակ Դ. Մեդվեդևը նշել է. «Այդ գագաթնաժողովը պահանջում էր կազմակերպչական մեծ աշխատանք, որը տարվել էր Ղազախստանի և նրա նախագահի կողմից»։

ՌԴ նախագահի կարծիքն է. «Ընդհանուր առմամբ՝ դա օգտակար իրադարձություն էր»։

Այս խորագրի վերջին նյութերը