Լրահոս

08.12.2010 10:39


Ֆիլիպ Կիրկորով. «Ես լրջորեն հիվանդ եմ և չեմ տիրապետում ինձ»

Ֆիլիպ Կիրկորով. «Ես լրջորեն հիվանդ եմ և չեմ տիրապետում ինձ»

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ներողություն է խնդրել «Զոլոտոյ գրամոֆոն-2010» արարողության երկրորդ ռեժիսոր Մարինա Յաբլոկովայից, ով մեղադրում էր նրան իրեն ծեծելու համար, և խոստովանեց, որ ծանր հիվանդ է։

«РИА Новости» գործակալության համաձայն՝ երգչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «Ցավոք սրտի, ես ստիպված եմ ասելու այն մասին, որը երկար ժամանակ վախենում էի խոտովանել ինքս ինձ։ Հնարավոր է՝ ես լուրջ հիվանդ եմ։ Տարվա մեջ երկու անգամ ես ծանր կաթվածներ եմ ունենում, որոնց հետևանքով ես ոչինչ չեմ հիշում ու չեմ հասկանում, թե ինչ եմ անում։ Եվ միայն հիմա եմ հասկանում, որ լուրջ բուժման կարիք ունեմ»։

«Ցանկանում եմ անձամբ և հրապարակայնորեն ներեղություն խնդրել Մարինա Յաբլոկովայից։ Ես շատ եմ ցավում կատարվածի համար։ Ես հասկանում եմ, որ այս պարագայում ծանրակշիռ չի հնչի, բայց դա ինձ համար լուրջ բուժվելու ազդակ էր։ Հավատացնում եմ ձեզ, որ իրականում ես այդպիսին չեմ», - գրում է Կիրկորովը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Յաբլոկովան դիմում էր ներկայացրել՝ խնդրելով գործ հարուցել Կիրկորովի դեմ, ում նա մեղադրում էր անցած շաբաթ Պետական Կրեմլյան պալատում տեղի ունեցած «Զոլոտոյ գրամոֆոնի» փորձի ժամանակ իրեն ծեծելու ու վիրավորանքներ հասցնելու համար։ Ինչպես տուժողն էր հավաստիացնում՝ երգչին նյարդայնացրել էր իր աչքերին ուղղված լուսարձակը, և նա սկսել էր վիրավորել իրեն, քանի որ հենց ինքն էր պատասխանատու փորձի տեխնիկական ապահովվածության համար։ Ինքը՝ Կիրկորովը, սկզբում մերժում էր բոլոր մեղադրանքները։

Այս խորագրի վերջին նյութերը