Լրահոս

25.02.2010 16:12

Ինչպիսի՞ն է կառավարության հակաճգնաժամային ծրագիրը

Ինչպիսի՞ն է կառավարության հակաճգնաժամային ծրագիրը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին՝ ինչպես է գնահատում կառավարության հակաճգնաժամային ծրագիրը՝ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն ասել է, թե դրա մասին խոսելը դեռ վաղ է։

-Շոշափելի արդյունքներ, որոնք ակնկալում է բնակչությունն ու ինքը՝ կառավարությունը, դեռևս ակներև չեն։ Սակայն կան գործոններ, որոնք կախված են մեզնից, և մասնավորապես ֆինանսական համակարգը թեև կայացած է համարվում, այդ թվում նաև բանկայինը, այնուամենայնիվ, դա մեզ չպետք է գոհացնի մինչ այն պահը, երբ բանկային համակարգը կսկսի ծառայել տնտեսության իրական հատվածին։ Սա շատ կարևոր է ֆինանսատնտեսական ճգնաժամի այս փուլում,-նշել է նա։

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ երբ պետությունն է պատասխանատվություն ստանձնում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների համար, որոնք փոխառվում են միջազգային կազմակերպություններից կամ այլ երկրների կառավարություններից, բանկերը դառնում են պետության գործակալներ և պետության թելադրանքով պետք է որդեգրեն ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։