Լրահոս

25.02.2010 15:37

Մարդու իրավունքների պաշտպանը տեղյակ չի եղել

Մարդու իրավունքների պաշտպանը տեղյակ չի եղել

ՄԻՊ գրասենյակում ասուլիս հրավիրած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տեղյակ չի եղել փետրվարի 24-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և, վերջինիս բնորոշմամբ, մոտ 30 տարեկան երիտասարդների միջև  տեղի ունեցած միջադեպի մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, Ա. Հարությունյանը բացասական է գնահատել։

-Օրենքը նորմալ է, միջազգային պրակտիկայում նմանատիպ օրենքներ կան, և դա տեղավորվում է եվրոպական ստանդարտների մեջ, բայց այն իրավակիրառական պրակտիկան, որ մենք տեսնում ենք, ես մտավախություն ունեմ, որ կարող է միակողմանի գործել,- ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք շատ ուշադիր են լինելու, և եթե օրենքի միակողմանի կիրառման դեպք արձանագրվի, ապա կդիմեն Սահմանադրական դատարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։