Լրահոս

20.07.2018 10:48


Փրկարարները հայտնաբերել են Իսրայելի կորած քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են Իսրայելի կորած քաղաքացուն

Հուլիսի 19-ին, ժամը 21:58-ին Իսրայելի քաղաքացի Ամիր Աֆսաից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Քոբեր և Այգեհատ գյուղերի միջակայքում մթության պատճառով մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն շարունակել ճանապարհը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 22:30-ին Այգեհատ գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում փրկարարները հայտնաբերել են Իսրայելի քաղաքացի Ամիր Աֆսաին (ծնված 1985 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը