Լրահոս

20.07.2018 07:22


Արագածոտնի մարզում օձեր են հայտնաբերվել

Արագածոտնի մարզում օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 19-ին, ժամը 20:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 19-ին, ժամը 20:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը