Թաթուլ Մանասերյան. «Չէի ասի, որ հաղթահարվել է ճգնաժամը»
ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կարծես թե ֆինանստատնեսական ճգնաժամի ծանր մասը հետևում է մնացել։
-Սա ոչ միայն Հայաստանին վերաբերող տեսակետ է, այլ ամբողջ աշխարհի երկրներում է նկատվում դրական միտում դեպի տնտեսական ապաքինում։ Իհարկե, շուտ է խոսել աշխուժացման, կայունացման մասին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դժվարագույն, ծանրագույն օրերը մնացել են հետևում,-նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե համամի՞տ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի այն մտքի հետ, թե Հայաստանն արդեն հաղթահարել է տնտեսական ճգնաժամը՝ Թաթուլ Մանասերյանն ասել է, որ իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանել որևէ մեկի ասածը և համաձայնել կամ չհամաձայնել նրա հետ։
-Յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնում, պետական այր է, միգուցե ավելի լավատեղյակ է, որովհետև ինքը ղեկավարում էկոնոմիկան, թիվ 1 դեմքն է։ Ես ուրախ կլինեմ, որ իրականությանը համապատասխանի։ Անձամբ ես չէի ասի, որ հաղթահարվել է ճգնաժամը, որովհետև դրա մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, եթե աշխուժություն լինի։ Տնտեսական ցիկլը 4 փուլից է բաղկացած՝ անկում, աշխուժություն, վերելք, հետո դեպրեսիա։ Մենք անկման փուլի ավարտ կարձանագրենք այն ժամանակ, երբ կգրանցենք, որ աշխուժություն է։ Քանի դեռ դա չկա, ես ձեռնպահ կլինեի նման գնահատականներ տալուց, բայց եթե նախարարը նման հայտարարություն է անում, հավանաբար նման հիմքեր ունի,-նշել է նա։

7or.am