Լրահոս

25.02.2010 15:20

Կարեն Ավագյանը կարծում է, որ մեկնաբանություններն ավելորդ են

Կարեն Ավագյանը կարծում է, որ մեկնաբանություններն ավելորդ են

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, պատասխանելով «7օր»-ի հարցին, թե «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը նշանակո՞ւմ է, որ իշխանությունները կանխատեսում են, թե Թուրքիան ողջամիտ ժամկետներում արձանագրությունները չի վավերացնի, ըստ դրա էլ այսպիսի շտապողականությամբ է վերոնշյալ նախագիծն ուղարկել խորհրդարան, ասել է.

-Քանի որ «ողջամիտ ժամկետ» ասվածը դեռ ֆիքսված ժամկետ չի, ես ուղղակի կցիտեմ նախագահի լոնդոնյան ելույթից հատված, որտեղ շատ հստակ ասվում է, որ եթե պարզվի, որ Թուրքիան արհեստական ձգձգում է այս բոլոր գործընթացները, գործընթացն ուղղակի կդադարեցվի։ Այդ ելույթում արդեն ամեն ինչ ասված է։ Դրա հետ կապված այլ մեկնաբանություններ անելն ավելորդ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։