Լրահոս

16.03.2011 09:04


Բողոքի երթ՝ ընդդեմ Մոսկվայի պայմանագրի

Բողոքի երթ՝ ընդդեմ Մոսկվայի պայմանագրի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 15-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։ Երեկ նա հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Նախատեսված է նաև Էևդողանի հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։

Էրդողանի մասնակցելու է նաև բարձր մակարդակով համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:

Էրդողանի այցը Մոսկվա նվիրված է Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ բարեկամության պայմանագրի 90-ամյակին: Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը: Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական չէ: Անօրինական փաստաթղթերը չեն կարող օրինական սահմանի հիմք հանդիսանալ: Ելնելով վերոնշյալ մտահոգությունից ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ս/թ. մարտի 16-ին ժամը 15:30-ին կազմակերպում են բողոքի երթ ընդդեմ Մոսկվայի անօրինական պայմանագրի: Երթը սկիզբ է առնելու Ս. Շահումյանի հրապարակից և շարժվելու է դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:

Այս խորագրի վերջին նյութերը