Լրահոս

18.07.2018 22:21


Ջրաշխարհի մոտ բախվել են BMW X5-ը, Lexus-ը, 2 Mercedes ու Skoda-ն

Ջրաշխարհի մոտ բախվել են BMW X5-ը, Lexus-ը, 2 Mercedes ու Skoda-ն

Այսօր, հուլիսի 18-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմններում Մյասնիկյան պողոտայում Ջրաշխարհի հարևանությամբ բախվել են Mercedes մակնիշի 34 AM 779 համարանիշի, BMW X5 մակնիշի 07 ՏՏ 737 համարանիշի, Lexus մակինիշի 01 CV 011 համարանիշի, Skoda մակնիշի 34 OF 131 համարանիշի և Mercedes մակինիշի 32 NM 032 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը