Լրահոս

18.07.2018 15:00


ՃՏՊ Ծիծեռնակաբերդի խճուղում. կան տուժածներ

ՃՏՊ Ծիծեռնակաբերդի խճուղում. կան տուժածներ

Հուլիսի 18-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Ի. Մ.) և «ՎԱԶ-21015» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1983 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի» գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ա. Խ.-ին (ծնված 1930 թ.), դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը