Լրահոս

18.07.2018 12:12


Գեղարքունիքում 20-ամյա վարորդը Opel-ով բախվել է հաստաբուն ծառին. վարորդը հիվանդանոցում մահացել է

Գեղարքունիքում 20-ամյա վարորդը Opel-ով բախվել է հաստաբուն ծառին. վարորդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Նարեկ Հունանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ գազալցակայանի հարևանությամբ, իր վարած Opel Astra մակնիշի 34 FF 865 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Հունանյանը, ուղևորներ համաքաղաքացի,19-ամյա Էդվարդ Խալաֆյանը, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ, 20-ամյա Արսեն Ղազարյանն ու18-ամյա Դավիթ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց, 06:20-ի սահմաններում Ն. Հունանյանը հիվանդանոցում մահացել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը