Լրահոս

25.02.2010 14:35


Շերլի Ավետյանը՝ Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ

Հայկական մշակութային կոթողների ուսումնասիրության ու գրանցման մասնագետ, իրանահայ Շերլի Ավետյանը նշանակվել է Իրանի քրիստոնեական պատմական եկեղեցիների հարցով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ:

Իրանի նախագահի օգնական, Մշակութային ժառանգությունների կազմակերպության նախագահ Բաղային երեկ Թեհրանի Ս. Աստվածածին եկեղեցուն կից Արտակ Արքեպիսկոպոսի անվան թանգարանում Շեռլի Ավետյանին է հանձնել նրա նշանակման հրամանագիրը: Իրանի նախագահի օգնականը խոսել է հայկական և ընդհանրապես քրիստոնեական պատմական եկեղեցիների , հուշահամալիրների նշանակության մասին։

Միջոցառման ընթացքում  ցուցադրվել է Իրանի հայկական պատմական և ժամանակակից եկեղեցիների, ինչպես նաև եկեղեցական արարողությունների ու խորհուրդների մասին վավերագրական ֆիլմ։

Այս խորագրի վերջին նյութերը