Լրահոս

17.07.2018 23:35


ՃՏՊ Ջրաձոր գյուղի մոտակայքում. կա զոհ

ՃՏՊ Ջրաձոր գյուղի մոտակայքում. կա զոհ

Հուլիսի 17-ին, ժամը 21:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել (մոտ 70)՝ հայտնվելով Ախուրյան գետում: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը