Լրահոս

17.07.2018 23:27


Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հուլիսի 17-ին, ժամը 20:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին կորած Հ. Հ.-ի որոնողական աշխատանքները օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների (12 աշխատակից) հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները Այնթապ գյուղի կամրջից դեպի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի ուղղությամբ:

Ժամը 22:32-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

***

Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը