Լրահոս

25.02.2010 14:03


Արմեն Հարությունյանը կառավարությանը կոչ է արել

Արմեն Հարությունյանը կառավարությանը կոչ է արել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը գազի սակագների բարձրացման հարցը քննարկելու նպատակով նախօրեին հանդիպել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ։ Ա. Հարությունյանի խոսքերով՝ ընհանուր առմամբ հարցը մենաշնորհային  տնտեսության խնդրին է հանգում, իսկ մասնավորապես բնակիչների համար երկրորդական է՝ սակագների բարձրացման հաշվարկը հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ։

-Երբ շուկայական հարաբերություններ գոյություն չունեն, երբ խոշոր բիզնեսն ունի միայն արտոնություններ, երբ գոյություն ունեն միայն Սահմանադրությանը հակասող ոչ բնական մենաշնորհներ, որոնք ըստ էության ոչնչացնում են միջին և մանր ձեռնարկատիրությունը, երբ շարքային քաղաքացին անպաշտպան է, երբ խաթարված է սոցիալական արդարության սկզբունքը, այևս ոչ մի հաշվարկ հետաքրքիր չէ  շարքային քաղաքացու համար, որովհետև այդ բոլոր հաշվարկներն արդյունքում հանգում են նրա սոցիալական բեռն ըստ էության արդեն անհնարին սարքելուն,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Ա. Հարությունյանը։

Նա ՀՀ կառավարությանը կոչ է արել սոցիալական փաթեթ մշակել վերոնշյալ քաղացիների համար.

-Պետությունը նրա համար չի ստեղծված, որ ամբողջ ծանրությունը շարքային քաղաքացու վրա դնի։ Այն նրա համար է ստեղծված, որ շարքային քաղաքացու բեռը, նույնիսկ եթե դա օբյեկտիվ է, հնարավորինս թեթևացնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը