Լրահոս

25.02.2010 14:02

Դատախազությունը դատապարտում է բռնարարքի ցանկացած դրսևորում

Դատախազությունը  դատապարտում է բռնարարքի ցանկացած  դրսեւորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: Դատախազությունը մտահոգված է գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ վերջինիս բնորոշմամբ մոտ 30 տարեկան երիտասարդի միջեւ  տեղի ունցած միջադեպի կապակցությամբ:

Դեպքի վերաբերյալ Գ.Շամշյանը բարձրաձայնել է ՀՀ գլխավոր դատախազությունում փետրվարի 24-ին տեղի ունեցած  ճեպազրույցի ժամանակ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է Շամշյանից՝ ներկայացնել միջադեպի վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող տեսագրություններն ու լուսանկարները:

Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը եւ մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալուն:  Միջադեպի պարզաբանման ողջ գործընթացի մասին հանրությանը պարբերար կտրամադրվի տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։