Լրահոս

17.07.2018 01:10


Կորել է Մադինա գյուղի բնակիչը

Կորել է Մադինա գյուղի բնակիչը

Հուլիսի 16-ին, ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 23:11-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը