Լրահոս

25.02.2010 13:28


ՄԻՊ. «Ոստիկանապետի շրջաբերականն ավելի բարձր ուժ ունի, քան ՀՀ Սահմանադրությունը»

ՄԻՊ. «Ոստիկանապետի շրջաբերականն ավելի բարձր ուժ ունի, քան ՀՀ Սահմանադրությունը»

«7օր»-ի հացին ի պատասխան անդրադառնալով Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասել է, որ նախաքննության ընթացակարգային որևէ իրավունք խախտված չէ։

-Բայց սկզբնական փուլում, երբ նրանց բերման են ենթարկել, նրանց իրավունքները խախտվել են, որովհետև փաստաբանին թույլ չեն տվել, որ հանդիպի իրենց հետ։ Եվ դա համատարած արատավոր պրակտիկա է։ Դրա համար էլ մենք ոստիկանապետին նամակով դիմել ենք, խնդրել, որ նա շրջաբերական իջեցնի, որովհետև մեր ոստիկանությունում ոստիկանապետի շրջաբերականն ավելի բարձր ուժ ունի, քան ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և վավերացրած միջազգային պայմանգրերը։ Որպեսզի այդ մարդիկ հասկանան, որ ոչ թե կարգավիճակ տալուց հետո պետք է փաստաբանին թույլ տան, որ հանդիպի, այլ հենց մարդու ազատությունը սահամանփակեցիր, անմիջապես փաստաբանի մասնակցության իրավունք պետք է ունենա,- հայտարարել է Ա. Հարությունյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը