Լրահոս

25.02.2010 13:21


Աբիև. «Եթե Հայաստանը դուրս չգա մեր հողերից, Հարավային Կովկասում մեծ նոր պատերազմն անխուսափելի է»

Աբիև. «Եթե Հայաստանը դուրս չգա մեր հողերից, Հարավային Կովկասում մեծ նոր պատերազմն անխուսափելի է»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելլերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Աբիևը, մասնավորապես ասել է. «15 տարի դիվանագետներին չի հաջողվել որևէ հստակ արդյունք ներկայացնել հիմնախնդրի կարգավորման հարցում։ Ադրբեջանն այլևս չի կարող թույլ տալ իրեն ևս 15 տարի սպասել։ Այսուհետ, խոսքն անցնում է զինվորականներին, և այդ սպառնալիքը գնալով ավելի է մոտենում։ Եթե Հայաստանը դուրս չգա մեր հողերից, Հարավային Կովկասում մեծ նոր պատերազմն անխուսափելի է»։

Ըստ «1News.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը