Լրահոս

16.07.2018 19:38


Նուբարաշեն թաղամասի տներից մեկում օձ են բռնել

Նուբարաշեն թաղամասի տներից մեկում օձ են բռնել

Հուլիսի 16-ին, ժամը 23:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը