Լրահոս

25.02.2010 12:25


Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Փետրվարի 25-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 490 մլն դրամ, որից մրցակցային' 430 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 480 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 464 920 699 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 13.9758 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը' 14.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ:                                                        

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը