Լրահոս

08.02.2011 16:28


Կապանի Շահումյանի հանքավայրի հանքում մարդ է մահացել

Կապանի Շահումյանի հանքավայրի հանքում մարդ է մահացել

2011 թ. փետրվարի 8-ին'առավոտյան ժամը 5-ի սահմաններում, Շահումյանի անվան ստորգետնյա հանքում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է «Deno Gold Mining» ընկերության աշխատակից' 1977թ. ծնված Արմեն Եղիազարյանը, ասված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Պատահարից անմիջապես հետո ընկերության արագ արձագանքման ջոկատի կողմից նա տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Հանքի այն հատվածը, որում տեղի է ունեցել պատահարը, այժմ մեկուսացվել է և գտնվում է ընկերության արագ արձագանքման ջոկատի հսկողության տակ: Դեպքի մասին զեկուցվել է Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին, որի ներկայացուցիչների կողմից կիրականացվի դեպքի ամբողջական քննություն:

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ընկերության ղեկավարությունը կիսում է մահացածի ընտանիքի և ընկերների վիշտը և ցավակցություն հայտնում նրանց և հանքի բոլոր աշխատողներին:

Այս մասին տեղեկացնում է www.ecolur.org-ը։

 

Այս խորագրի վերջին նյութերը