Լրահոս

25.02.2010 10:31


Այսօր Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունն է

Այսօր Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունն է։ Նա այդ արարողությանը մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին։ Հրավիրվել են նաև քաղաքական, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր։ Բացի այդ, հրավիրված են նախկին բոլոր նախագահները, Ուկրաինայի Վերին ռադայի ներկայացուցիչներ, կառավարության ղեկավարներ, դիվանագետներ, եկեղեցիների առաջնորդներ և այն։

Հնարավոր է, որ երդմնակալության արարողությունից հետո նորընտիր նախագահն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ գումարի, ինչպես նաև երկրում ստեղծված խնդիրների լուծման ճանապարհները նախանշելու նպատակով հանդիպի քաղաքական գործիչների հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը