Լրահոս

25.02.2010 09:31

Սեմնեբի. «Կա հնարավորություն կարգավորելու ԼՂ հակամարտությունը»

Սեմնեբի. «Կա հնարավորություն կարգավորելու ԼՂ հակամարտությունը»

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին փետրվարի 24-ին լրագրողներին ասել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Նրա խոսքերով, ընթացող բանակցությունները հույս են ներշնչում, որ հակամարտությունը կգարգավորվի, համենայն դեպս, Սեմնեբիի կարծիքով, կա դրա իրական հնարավորությունը։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս բանակցային գործընթացում կա էական առաջխաղացում։ «Պետք է օգտագործել ընձեռնված հնարավորությունը՝ խաղաղ ճանապարհով լուծելու ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ նման իրավիճակ հնարավոր է երկար ժամանակ չունենալ»,-ասել է Սեմնեբին։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։