Լրահոս

24.02.2010 18:51


Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը հանդիպել է Արթուր Բաղդասարյանի հետ

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ Լուցենբերգերի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:

ՕԵԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ' հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանները:

Բարձր գնահատելով Եվրամիություն-Հայաստան քաղաքական համագործակցությունը, Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության ներքին և արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, կարևորելով երկրում տեղի ունեցող բարեփոխումների և զարգացումների գործընթացը:

Պատասխանելով հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին` Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում կուսակցության գաղափարական մոտեցումներին և քաղաքական ներդրմանը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է քննարկման լայն շրջանակ' երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը