Լրահոս

12.07.2018 20:23


Վրաերթի են ենթարկվել 65-ամյա, 27-ամյա, 11-ամյա, 43-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 65-ամյա, 27-ամյա, 11-ամյա, 43-ամյա քաղաքացիներ

Հուլիսի 11-ին` ժամը 00.45-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ագաթնգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին՝ ժամը 12.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին՝ ժամը 23.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Եղ. Թադևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 02.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ։ Նա հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Սևան քաղաքի Նաիրյան փողոցում` վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 11-ին՝ ժամը 01.50-ի սահմաններում, Նաիրյան փողոցում տղամարդուն վրաերթի է ենթարկել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը