Աշխարհ

12.07.2018 00:38


Խորվաթիան դժվարին խաղում հաղթեց Անգլիային (տեսանյութ)

Խորվաթիան դժվարին խաղում հաղթեց Անգլիային (տեսանյութ)

Մունդիալ-2018-ի կիսաեզրափակչում «Լուժնիկի» մարզադաշտում միմյանց հետ մրցեցին Խորվաթիայի ու Անգլիայի հավաքականները:

Խաղի մեկնարկից 5 րոպե անց անգլիացիների պաշտպան Կիերան Տրիպյեն տուգանայինից կատարած շքեղ հարվածով առաջ մղեց իր թիմին: 68-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց խորվաթների վինգեր Իվան Պերիշիչը: Հիմնական ժամանակում այլևս գոլեր չեղան ու խաղն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի 109-րդ րոպեին խորվաթների հարձակվող Մարիո Մանջուկիչը հաղթական գոլի հեղինակ դարձավ ու իր ընտրանուն դուրս բերեց եզրափակիչ:

Հիշեցնենք, որ եզրափակչում Խորվաթիան ուժերը կչափի Ֆրանսիայի հետ:

Խորվաթիա - Անգլիա՝ 2:1

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը