Լրահոս

11.07.2018 23:30


Բրյուսելում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ:

Հանդիպմանը մասնակցում են նաև Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Սա Հայաստանում ներքաղաքական փոփոխություններից և նոր կառավարության ձևավորումից հետո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է:

Ավելի վաղ Բրյուսելում մեկնարկել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը