Լրահոս

24.02.2010 18:10


Տիգրան Դավթյան. «...այդ թանկացումներն ունեն օբյեկտիվ հիմնավորումներ»

Տիգրան Դավթյան. «...այդ թանկացումներն ունեն օբյեկտիվ հիմնավորումներ»

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարության՝ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով գազի, ջրի թանկացման մասին՝ ասել է, թե այդ թանկացումներն ունեն օբյեկտիվ հիմնավորումներ։

-Սակագների բարձրացումը, այդ թվում և խմելու ջրի և գազի, բնականաբար, պայմանավորված է նաև այն կապիտալ ներդրումներով, որոնք արվում են այդ ոլորտների ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ, որոնք հետագայում ներառվում են այդ սակագների հաշվարկների մեջ,-նշել է նա։

Ըստ Տիգրան Դավթյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում ներկայացված հաշվարկների ուղղությամբ և չհիմնավորված բարձրացումներն անպայման չի ընդունում։

-Իսկ սոցիալական հետևանքների առումով ինչպես վարչապետը նշեց, նախագահի հանձնարարականով մենք մանրամասն քննարկում ենք փոխհատուցման տարբերակները և անում հնարավորինս, որպեսզի սոցիալապես առավել չպաշտպանված հատվածի համար գտնենք տարբերակներ, որոնք որոշ չափով կփոխհատուցեն այդ հնարավոր բարձրացումը,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը