Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջը, դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարությունների հանձնաժողովների համատեղ նիստը։
Նիստի ժամանակ քննարկվելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության կոմիտեի հերթական նստաշրջանի օրակարգի հարցը, ճգնաժամերին հակազդելու համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագրի փաստաթղթերը, կոլեկտիվ անվտանգության ուժերի և միջոցների կարգավիճակը, ռազմատնտեսական համագործակցությունը։
Քննարկվելու են նաև Կազմակերպության ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության գործունեության տեղեկատվության անվտանգության և այլ ոլորտներում կարգավորումների նախագծային փաստաթղթերը։
Դեկտեմբերի 9–ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ նիստը