Լրահոս

11.07.2018 15:01


Արարատում երիտասարդ զույգը, իրենց հարսանիքից վերադառնալով, տները հայտնաբերել է թալանված

Արարատում երիտասարդ զույգը, իրենց հարսանիքից վերադառնալով, տները հայտնաբերել է թալանված

Երեկ՝ հուլիս 10-ին, Արմաշ գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհերի և 20-ամյա Անահիտի հարսանեկան արարողությունն էր ու մինչ երիսասարդ զույգը իրենց հարազատների հետ նշում էին հարսանիքը, գիշերը անհայտ անձը կամ անձինք թալանել են նրանց տները: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարսանեկան արարողությունից հետո նորապսակների հարազատները վերադառնալով տուն, անակնալի են եկել՝ տեսնելով, որ տներն ամբողջությամբ տակնուվրա է արված:

Մհերենց տանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա, արծաթյա և ադամանդե զարդեր, իսկ նույն ձևով են վարվել նաև Մհերի կնոջ հայրական տանը՝ տակնուվրա անելով տան ներսը:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը