Լրահոս

08.12.2010 10:17


Բրիտանիայի դատարանը Ասանջին գրավի դիմաց չի ազատել «WikiLeaks»-ի հիմնադրին

Լոնդոնի Վեստմինստեր շրջանի դատավորը հրաժարվել է գրավի դիմաց ազատել «WikiLeaks» աղմկահարույց ինտերնետային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին։ Այս մասին հաղորդում է «Sky News»-ը։

Հաջորդ լսումները կանցկացվեն դեկտեմբերի 14-ին։

Հիշեցնենք, որ Ասանջը ձերբակալվել էր երեքշաբթի առավոտյան այն բանից հետո, երբ ինքնակամ հանձնվել էր Սքոթլանդ Յարդին։ «РИА Новости»-ն հաղորդում է, որ Բրիտանիայի դատարանը պետք է քննարկի Շվեդիայի հարցումը, որտեղ 39-ամյա ավստրալացին մեղադրվում է  սեռական բնույթի 4 հանցագործության համար։

Այս խորագրի վերջին նյութերը