Ո՞վ է «ՀայՌուսգազարդին» իրավունք տվել բուրժուական միջոցառումներ կազմակերպել
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է գազի գների բարձրացմանը։ Նա նշել է, որ 5-6 տարի առաջ, երբ Հայաստանը գազը ներմուծում էր 110 դոլարով, դոլարի կուրսը 580 էր, գազի գինը՝ 59-60 հազ դրամ, հիմա Ռուսաստանը բարձրացրել է գինը մինչը 180 դոլար, սակայն կուրսը 370 է։ Այսինքն, գազի գինը նորից կազմում է 59-60 հազ դրամ։
Եթե «ՀայՌուսգազարդի» համար գազի գինը չի փոխվել, ինչո՞ւ է գինը բարձրացվում։ Այս առումով Հրանտ Բագրատյանը նշել է, որ պետք է պահանջատեր լինել, քանի որ «ՀայՌուսգազարդը» պետական կազմակերպություն է, և բաժնետոմսերի 20 տոկոսը դեռևս պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։
-Այսինքն, երբ «ՀայՌուսգազարդը» դիմել է հանձնաժողովին գինը բարձրացնելու համար, նշանակում է՝ հայոց կառավարությունն է դիմել գինը բարձրացնելու խնդրանքով։ Պետական սեփականությունը հանրային սեփականություն է, և մենք իրավունք ունենք պահանջելու,- ընդգծել է Հրանտ Բագրատյանը։
Նա նշել է, որ շատ կարևոր է իմանալ, թե ինչպիսին են «ՀայՌուսգազարդի» ծախսերը։ Մի քանի օր առաջ «ՀայՌուսգազարդի» ղեկավարը Լոնդոնում մասնակցել է մի «բուրժուական» միջոցառման, որտեղ ամեն մի մասնակից տվել է 25հազ £. «Սա պետական հիմնարկ է, նա մեզանից հարցրե՞լ է։ Ո՞վ է Ձեզ իրավունք տվել նման բուրժուական միջոցառումներ կազմակերպել, գնալ մասնակցել ու որպես պետական ընկերություն՝ փողերը տալ, հետո էլ բերել մտցնել սակագնի մեջ»։
Նա նշել է, որ մարդկանց շփոթության մեջ են գցում, երբ ասում են, որ Ռուսաստանը գները 17 տոկոսով բարձրացրել է, քանի որ խնդիրն այդտեղ չի։ Ռուսաստանը գազի գները բարձրացրել է 26 դոլարով, մեզ վաճառում է 341 դոլարով. «341 դոլարի մեջ 26-ը 7 տոկոս է կազմում։ 7 տոկոսանոց խնդիրը մեր ուսերին դարձնում են 42 տոկոսանոց։ Մեծածախ գինը մանրածախ գնի հետ կապ չունի»։
Մանրածախ և մեծածախ գնի ահռելի մարժա գոյություն ունի, որի մեջ հնարավոր էր անել տնտեսումներ, որ թանկացումներ չլինեին։ Առկա խնդիրները պետությունը չի ցանկանում լուծել, ինչն, ըստ Բագրատյանի, վկայում է, որ պետությունը վախենում է թափանցիկությունից։ Նրա կարծիքով պետք է ջրի երես հանել նաև սուբսիդիաների հարցը։
Հրանտ Բագրատյանն ասել է՝ վերոնշյալ բոլոր հարցերը բարձրացվելու են մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ։

Արփի Բեգլարյան