Լրահոս

24.02.2010 17:34


ՀՀ ԱԳ նախարար. «...դա արդեն Թուրքիայի խնդիրն է՝ համապատասխան հետևանքներով»

ՀՀ ԱԳ նախարար. «...դա արդեն Թուրքիայի խնդիրն է՝ համապատասխան հետևանքներով»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները կապակցված չեն։

-Դա Հայաստանի դիրքորոշումն է. այդ մոտեցմամբ և այդ փոխըմբռնմամբ ենք մենք սկսել բանակցությունները թուրքական կողմի հետ։ Եթե թուրքական կողմը նույն ըմբռնումը չունենար, այս բանակցությունները չէին սկսվի։ Բանակցությունները վարվել են այդ նույն փոխըմբռնմամբ, եկել ենք արձանագրությունների ստորագրմանը, և արձանագրությունների մեջ որևէ կապակցվածություն չկա Ղարաբաղի գործընթացի հետ։ Այդ նույն մոտեցումն ունեն նաև միջնորդ երկրները,- հայտարարել է Է. Նալբանդյանը,- կապված չի՛ և չի՛ կարող լինել։ Հայաստանն այս հարցը որևէ ձևով չի կապակցելու հայ-թուրքական այս կարգավորման հետ։ Եթե թուրքական կողմը ինչ-որ նոր, արդեն արձանագրությունները ստորագրելուց հետո նախապայմանների լեզվով է խոսում, ուրեմն դա արդեն Թուրքիայի խնդիրն է՝ համապատասխան հետևանքներով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը