Լրահոս

24.02.2010 17:26


Վարչապետ. «Մենք այսօր զերծ ենք մնալու գնահատականներից»

Վարչապետ. «Մենք այսօր զերծ ենք մնալու գնահատականներից»

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հարց է բարձրացրել, որը վերաբերել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազի սակագների բարձրացման առաջարկին։

-Ազգային ժողովն ընդունել է օրենք, որ հանձնաժողովը լինի անկախ հենց այն բանի համար, որ չլինեն քաղաքական միջամտություններ, և որպեսզի հանձնաժողովն աշխատի օրենքի սահմաններում,- պատասխանելով հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ -Մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք հանձնաժողովի համար ապահովել այնպիսի պայմաններ, որ որոշումները լինեն օբյեկտիվ և բխեն օրենքից։ Այդ պատճառով մենք այսօր զերծ ենք մնալու գնահատականներից, մանավանդ որ հանձնաժողովը դեռևս պաշտոնական որոշում չի կայացրել։

Վարչապետն ասել է նաև, թե սոցիալական խնդիրները, որ առաջանում են գների բարձրացման պատճառով, գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում.

-Մենք ստացել ենք հանրապետության նախագահի հանձնարարականը՝ մշակել և ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես պետք է մեղմացնենք գների բարձրացման բացասական ազդեցությունն առաջին հերթին սոցիալապես անապահով խավերի համար։ Այսօր այդպիսի միջոցառումների ծրագիր է մշակվում,-ավելացրել է Տ. Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը