Հայաստանում կայացա՞ծ է արդյոք վերլուծաբանների ինստիտուտը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն ՌիչարդԿիրակոսյանը, պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե արդյոք Հայաստանում կայացա՞ծ է վերլուծաբանների ինստիտուտը, և ինչո՞ւ եթերից հաճախ երևացող վերլուծաբանների կանխատեսումները չեն իրականանում, պատասխանել է, թե վերլուծաբանների ինստիտուտը Հայաստանում նոր գաղափար է։
-Արդար լինելու համար ասեմ, որ վերլուծական կենտրոնների դերը չեզոք պետք է լինի հետազոտությունների առումով։ Մենք Հայաստանում ունենք որոշ վերլուծաբաններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական օրակարգը։ Այն, ինչ փորձում ենք մենք անել, օբյեկտիվ վերլուծություններ են, և երբեմն կառավարությունն ու ընդդիմությունը չեն հավանում դրանք, երբեմն էլ ընդդիմությունը հավանել է, իսկ կառավարույթունը՝ ոչ,-նշել է նա։
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ պետք է վերլուծություններ անելիս մտածել հասարակության, այլ ոչ թե անձերի մասին։
-Հայաստանը փորձում է անկախ լինել աշխարհում, բայց դեռ չի սկսել այդ գործընթացը։ Մենք հիմա նոր ժամանակաշրջան ենք գնում, որտեղ կարևոր չէ՝ Հայաստանի իշխանությունն ովքեր կլինեն, կարևոր չէ՝ կուզե՞ն, թե՞ ոչ, վերջապես կհասկանա օբյեկտիվ վերլուծության կարևորությունը,-նշել է նա։
Հայաստանում կայացա՞ծ է արդյոք վերլուծաբանների ինստիտուտը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե արդյոք Հայաստանում կայացա՞ծ է վերլուծաբանների ինստիտուտը, և ինչո՞ւ եթերից հաճախ երևացող վերլուծաբանների կանխատեսումները չեն իրականանում, պատասխանել է, թե վերլուծաբանների ինստիտուտը Հայաստանում նոր գաղափար է։

7or.am