Լրահոս

10.07.2018 11:32


Ոստիկանությունը Մայր Աթոռի տարածքից հեռացրեց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին (տեսանյութ)

Ոստիկանությունը Մայր Աթոռի տարածքից հեռացրեց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին (տեսանյութ)

Այսօր ոստիկանությունը Մայր Աթոռի տարածքից հեռացրեց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին, ովքեր արդեն մեկ ամիս է՝ պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը:

Նշենք, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը:

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրերս և՛ հոգևորականներից, և՛ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։
Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը