Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո երկրորդ անգամ հանդիպել է Խորհրդի անդամների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում Խորհրդի արձանագրած խնդիրներն ու առաջարկելիք լուծումները: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարները:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ժամանակամիջոցում մամուլից եւ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումներից տեղյակ է, որ Խորհրդի հանձնաժողովներում մեծ աշխատանք է կատարվում տարբեր թեմաների շուրջ' սկսած հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ հեռուսատաեթերի որակի բարելավում: «Էականն այն է, որ այս հարցերը լայն քննարկում են անցնում, մշակվում են, եւ դրանց նախապատրաստումից մինչեւ քննարկում ունենում ենք մի լավ շղթա: Շատ եմ կարեւորում հանգամանքը, որ Հանրային խորհուրդը ոչ միայն հարցեր է բարձրացնում, այլեւ' առաջարկում լուծումներ: Սա էական է, քանի որ շատ-շատերն են տեսնում մեր հասարակության մեջ առկա խնդիրները, բայց դրանք տեսնելը մի խնդիր է, լուծում առաջարկելը' բոլորովին այլ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Որպես գյուղատնտեսությունում առկա առաջնահերթ խնդիր խոսվել է տարեցտարի ավելացող չմշակվող հողատարածքների մասին, ինչը, բանախոսների համոզմամբ, վտանգում է տնտեսության այս ճյուղի զարգացման հեռանկարը: Խորհրդի աշխատանքային խումբը երկրի ղեկավարին է ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման մասին առաջարկ եւ դրա հիմնավորումները' ելնելով իր ուսումնասիրության արդյունքներից: Խոսվել է այն մասին, որ կամավորության սկզբունքով կոոպերացիան զարգացնելու միջոցով կլուծվի ոչ միայն արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու, այլեւ գյուղաբնակներին իրենց հողի վրա պահելու եւ գյուղը որպես այդպիսին չկորցնելու խնդիրները:
Երկրի ղեկավարն ասել է, որ այս խնդիրը պետք է դիտարկել բազմիցս կարեւորված տարածքների համաչափ զարգացման ռազմավարության համատեքստում, ինչը նշանակում է, որ գյուղական բնակավայրերը պետք է հնարավորություններ ստանան իրացնելու իրենց ներուժը, տվյալ դեպքում' նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Նախագահ Սարգսյանի խոսքով' պետությունը շահագրգիռ է նաեւ այսպիսի քննարկումների միջոցով հստակեցնելու իր անելիքները, շտկումներ մտցնելու արդեն կատարվող աշխատանքներում, որպեսզի կարողանա հնարավորինս այնպիսի պայմաններ ստեղծել գյուղացու համար, որ հող մշակելը նրան անպտուղ աշխատանք չթվա:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ինտերնետի սակագների եւ որակի խնդրին, ինչը, Հանրային խորհրդի անդամների համոզմամբ, չի նպաստում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու բնակչության համար ինտերնետի մատչելության ընդլայնմանը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ կապի որակի բարելավման եւ հասարակության համակարգչայնացման աստիճանի բարձրացման գործում դանդաղելը կարող է Հայաստանին հետ նետել աշխարհի զարգացումներից եւ նվազեցնել երկրի առաջընթացի հնարավորությունները, ուստի պետք է անել ամեն ինչ, այս խնդիրին արագ եւ հիմնավոր լուծումներ տալու համար:
Նախագահն առաջարկել է քննարկված հարցերի շուրջ հնչած տեսակետները դասակարգված ի մի բերել եւ, կառավարության հետ սերտորեն համագործակցելով, անցնել հաջորդ փուլ' մշակել կոնկրետ միջոցառումներ: Սերժ Սարգսյանն ընդսմին նշել է, որ չպետք է մոռանալ, որ Հանրային խորհրդի անդամները երկրի զարգացման գործին կամավոր են մասնակցում' ելնելով իրենց սրտացավությունից, իսկ պետական պաշտոնյաների դեպքում դա նաեւ պարտականություն է, ուստի, նրանք պարտավոր են մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել քննարկված խնդիրների շրջանակում նախանշված անելիքներին:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդի անդամներին եւ հաջողություն մաղթել նրանց հետագա աշխատանքներում: