Լրահոս

10.07.2018 09:43


Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում ավտոմեքենա է այրվել

Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 10-ին, ժամը 04:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 05:08-ին:

Ամբողջությամբ այրվել են «Porsche Cayenne» և մասամբ՝ «Mercedes C 180» մակնիշերի ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը