ԱՄՆ–ը կշարունակի մասնակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
ԱՄՆ-ի Պետքարտուղարության երկայացուցիչը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի դերակատարությունը։
-ԱՄՆ-ը մտադիր չէ հեռանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից և ծրագրում է Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ ամուր կապերը պահել,-«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։
Գորդոնը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը գործուն դերակատարություն ունի։
-Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերը, նրա ներգրավվածությունը և պատրաստ ենք այդ հարցում նրա հետ համագործակցել,-ասել է Գորդոնը։