Է. Շարմազանով. «Արտահերթ ընտրությունների հիմք մեր երկրում չկա»
Նախօրեին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների։
-Եթե ձախողվելն այս տեմպով շարունակվի, իշխանությունն ուղղակի կընկնի մեր գլխին, և պետք է պատրաստ լինել դրան,- հայտարարել էր նա։
Այսօր էլ ՀԱԿ մեկ այլ անդամ Վահագն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ, իրոք, երկրում արտահերթ ընտրություններ պետք է լինեն.
-Ես ամեն պահի սպասում եմ, որովհետև գիտեմ, որ նմանատիպ իշխանության երկար գոյատևելու ռեսուրսներն, ի վերջո, սահմանափակ են։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների մասին այս հայտարարություններին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր «7օր»-ին ասել է.
-Արտահերթ ընտրությունների հիմք մեր երկրում չկա։ Արտահերթ ընտրությունների մասին խոսողները պարզապես ցանկանում են հասարակությանը հիշեցնել իրենց մասին։ Եթե այսքան շատ էին ցանկանում աշխատել, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեցին, թող բարի լինեին, գնային, երևանցիների տված իրենց ձայներին տեր կանգնեին և ավագանու աշխատանքներին մասնակցեին, այլ ոչ թե անպտուղ խոսելով զբաղվեին։

7or.am