Լրահոս

09.07.2018 12:37


«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի

«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի և այս պահին դին փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերեցին ձորից ու հիմա դեպքի վայր ժամանած դատաբժիշկը զննում է դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ իրեր, որոնք, ըստ վարկածի, հնարավոր է պատկանեն մահացածին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը