Լրահոս

09.07.2018 10:42


Գեղամավան գյուղում սպանվել է 56-ամյա հովիվը

Գեղամավան գյուղում սպանվել է 56-ամյա հովիվը

Հուլիսի 8-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանն էր, ով դանակահարվել է իր տան բակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանվածը հովիվ էր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Զաքարյանը հարվածը ստացել է կրծքավանդակի մասում, ինչը դառել է մահվան պատճառ, ինչպես նաև, որ նույն օրը, ժամը 20:30-ի սահմաններում գյուղի 2-րդ փողոցի 8-րդ նրբանցքի 3-րդ տան դիմաց՝ ճանապարահատվածում, կենցաղայաին հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Աշոտ Աբրահամյանը դանակով հարվածել է Հ. Զաքարյանին: Քննիչ որոշմամբ կասկածյալ Ա. Աբրահամյանը ձերբակալվել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը