Ալժիրի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Շերգիին (Smail Shergui, նստավայրը' Մոսկվա)' հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ' նախարար Նալբանդյանը կարեւորեց արաբական աշխարհում եւ Մաղրեբում առաջատար դերակատարում ունեցող Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնեց, որ Սմաիլ Շերգին իր կարեւոր նեդրումը կունենա այդ գործում:
Դեսպան Շերգին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ կանի առավելագույնը տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների խթանումն ապահովելու համար:
Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, տնտեսական համագործակցության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, մշակութային փոխանակումները:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Շերգին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ալժիրի համագործակցությանը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: