Լրահոս

08.07.2018 18:19


Հրդեհ է բռնկվել «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտ

Հրդեհ է բռնկվել «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտ

Հուլիսի 8-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:48-ին:

Այրվել է 2 հա բուսածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը