Լրահոս

08.07.2018 10:51


Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում գտնվող երկհարկանի տանը

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում գտնվող երկհարկանի տանը

Հուլիսի 8-ին, ժամը 05:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 164 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ Ամառանոցային փողոցում այրվում է երկհարկանի տուն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:52-ին, մարվել՝ 07:29-ին:

Այրվել են Ամառանոցային փողոցի թիվ 79 հասցեում գտնվող տան առաջին հարկը գույքով (100 քմ), 2-րդ հարկը գյուքով (մոտ 50 քմ)՝ մասամբ և տանիքի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ (մոտ 50 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը