Լրահոս

24.02.2010 16:21

Խոջալուի դեպքերի մասին իրականությունը կներկայացվի Xocali.net կայքում

Փետրվարի 24-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» կառուցած Xocali.net (www.xocali.net) կայքի շնորհանդեսը:

Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» ղեկավար Արմինե Ադիբեկյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Շնորհանդեսի ընթացքում բանախոսները ներկայացրեցին կայքի առաքելությունը, կառուցվածքն ու զետեղված նյութերի բովանդակությունը: Կայքում զետեղված փաստաթղթերը, վկայությունները, լուսանկարներն ու տեսանյութերը պատմում են Խոջալուի կրակակետերի լռեցման մարտական գործողությունների ու դրանց հետևած իրադարձությունների իրականության մասին: Կայքում զետեղված են նաև փաստեր, որոնք վկայում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից իրականության խեղաթյուրման, փաստերի աղճատման մասին: Շնորհանդեսի ընթացքում, մասնավորապես ներկայացվեցին, այլ տարածաշրջաններում և այլ ժամանակահատվածում արված մի շարք լուսանկարներ, որոնք ադրբեջանական կողմը ներկաայցնում է որպես Խոջալուի զոհերի պատկերներ: Դրանց թվում ներկայացվեց լուսանկարներ, որտեղ թուրքական Իզմիթ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհ քուրդ երեխաները և բալկանյան հակամարտությունների ժամանակ արձանագրված տեսարանները ներկայացվում են որպես Խոջալուի իրադարձություններ:

Բանախոսների ներկայացմամբ, կայքում ի թիվս բազմաթիվ փաստաթղթերի ու հրապարակումների, զետեղված են նաև ադրբեջանական կողմի ինքնախոստովանական վկայություններն առ այն, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել և իրականացվել են ադրբեջանական «Ազգային ճակատի» կողմից:

Xocali.net կայքում զետեղված նյութերը նախատեսված են հանրային լայն շրջանակների համար, որոնք կարող են օգատգործվել նաև ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրմամբ զբաղվող մասնագիտական հետազոտությունների դեպքում: Սկզբնական շրջանում կայքը հասանելի է անգլերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով, առաջիկայում նախատեսվում է գործարկել նաև ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն տարբերակներով:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։